Հոդված 4. Շահագործման լիազորության չեղյալ հայտարարումը կամ դադարեցումը
Հոդված 4. Շահագործման լիազորության չեղյալ հայտարարումը կամ դադարեցումը
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք ունի չեղյալ հայտարարելու շահագործման լիազորությունը կամ ժամանակավորապես դադարեցնել մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությանը (ավիաընկերություններին) տրամադրված իրավունքները կամ պարտադրել այնպիսի պայմաններ, որ նա անհրաժեշտ կհամարի այդ իրավունքների իրականացման կապակցությամբ.
ա) ցանկացած դեպքում, երբ նա բավարարված չէ, որ այդ ավիաընկերության (ավիաընկերությունների) նկատմամբ սեփականության իրավունքը և փաստացի հսկողությունը պատկանում է այդ ավիաընկերություն(ներ)ը նշանակած Պայմանավորվող կողմին կամ նրա հպատակներին, կամ
բ) այն դեպքում, երբ այդ ավիաընկերություն(ներ)ը չի (չեն) պահպանում այն Պայմանավորվող կողմի օրենսդրությունը ու կանոնակարգերը, որը տրամադրել է այդ իրավունքները, կամ
գ) այն դեպքում, երբ առաջին Կողմի որոշմամբ ավիաընկերություն(ներ)ը չի (չեն) պահպանում սույն Համաձայնագրի դրույթները:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է իրականացնի նման իրավունքները միայն մյուս Պայմանավորվող կողմի հետ խորհրդակցելուց հետո` սույն Համաձայնագրի 16-րդ հոդվածին համապատասխան, եթե անհապաղ չեղյալ հայտարարումը, դադարեցումը կամ սույն հոդվածի 1-ին կետում հիշատակված պայմանների պարտադրումը անհրաժեշտ չեն օրենսդրության ու կանոնակարգերի հետագա խախտումները կանխելու համար: