Հոդված 2. Իրավունքների տրամադրում
Հոդված 2. Իրավունքների տրամադրում
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմին տրամադրում է սույն Համաձայնագրով նախատեսված իրավունքները` սույն Համաձայնագրի Հավելվածում սահմանված երթուղիներով կանոնավոր միջազգային օդային հաղորդակցությունների հաստատման և շահագործման նպատակով:
2. Սույն Համաձայնագրի դրույթների համաձայն` Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի նշանակած ավիաընկերություն(ներ)ը, սահմանված երթուղիներով համաձայնեցված հաղորդակցությունների շահագործման ընթացքում օգտվում է (են) հետևյալ իրավունքներից.
ա) մյուս Պայմանավորվող կողմի տարածքի վրայով անվայրէջք թռիչք կատարելու իրավունք,
բ) մյուս Պայմանավորվող կողմի տարածքում ոչ առևտրային նպատակներով վայրէջքներ կատարելու իրավունք, և
գ) մյուս Պայմանավորվող կողմի տարածքի` սույն Համաձայնագրի Հավելվածում նշված վայրերում միջազգային երթևեկության, այսինքն` ուղևորների, բեռների և փոստի (միասին կամ անջատ) իջեցման և/կամ ընդունման իրավունք.
3. Սույն հոդվածի 2-րդ կետով` մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությանը (ավիաընկերություններին) մյուս Պայմանավորվող կողմի տարածքի վայրերի միջև ուղևորների, բեռների և փոստի` վարձատրմամբ կամ վարձակալական հիմունքներով փոխադրման իրավունքի տրամադրում չի նախատեսվում (Կաբոտաժ):