Անցնել բովանդակությանը

Հոդված 8. Սակագներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. Սակագներ

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության (ավիաընկերությունների) կողմից մյուս Պայմանավորվող կողմի տարածքից կամ նրա տարածք կատարվող փոխադրումների համար գանձվելիք սակագները պետք է սահմանվեն ընդունելի չափերով` հաշվի առնելով հնարավոր բոլոր գործոնները, ներառյալ սպառողների շահերը, շահագործման ծախսերը, ծառայության բնութագրերը, կոմիսիոն վճարումները, ընդունելի շահույթը, այլ ավիաընկերությունների կողմից գանձվող սակագները և շուկայի այլ առևտրային նկատառումները:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված սակագները պետք է հնարավորության դեպքում համաձայնեցվեն երկու Պայմանավորվող կողմերի նշանակած ավիաընկերությունների միջև, և նման համաձայնությունը պետք է հնարավորության սահմաններում հասանելի լինի համապատասխան միջազգային մարմինների կամ կազմակերպությունների ընթացակարգերի օգտագործման միջոցով:

3. Նման ձևով համաձայնեցված սակագները պետք է ներկայացվեն Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների հաստատմանը` դրանց ուժի մեջ մտնելու օրվանից առնվազն վաթսուն (60) օր առաջ: Հատուկ դեպքերում այդ ժամկետը հիշատակված ավիացիոն իշխանությունների հաստատման դեպքում կարող է կրճատվել:

4. Սակագների հաստատումը պետք է տրվի բացահայտորեն: Եթե ավիացիոն իշխանություններից ոչ մեկը չի արտահայտել իր անհամաձայնությունը սակագների ներկայացման օրվանից սկսած երեսուն (30) օրվա ընթացքում` սույն հոդվածի 3-րդ կետի համաձայն, ապա այդ սակագները պետք է համարվեն հաստատված: Ներկայացման համար նախատեսված ժամանակահատվածի կրճատման դեպքում, ինչպես նախատեսված է սույն հոդվածի 3-րդ կետով, ավիացիոն իշխանությունները կարող են համաձայնել, որ այն ժամանակահատվածը, որի ընթացքում որևէ անհամաձայնություն կարող է ծանուցվել, պետք է լինի երեսուն (30) օրվանից պակաս:

5. Եթե սակագները չեն կարող համաձայնեցվել սույն հոդվածի 2-րդ կետի համաձայն, կամ եթե սույն հոդվածի 4-րդ կետի համաձայն կիրառվող ժամանակահատվածի ընթացքում մի Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունները մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանություններին ծանուցում են սույն հոդվածի 2-րդ կետի համաձայն համաձայնեցված սակագների վերաբերյալ իրենց անհամաձայնության մասին, Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունները պետք է ձգտեն սահմանել սակագները փոխադարձ համաձայնությամբ:

6. Եթե Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունները համաձայնության չեն կարողանում գալ սույն հոդվածի 3-րդ կետի համաձայն իրենց ներկայացված սակագների կամ սույն հոդվածի 5-րդ կետի համաձայն որևէ սակագնի սահմանման վերաբերյալ, ապա վեճը պետք է կարգավորվի սույն Համաձայնագրի 17-րդ հոդվածի դրույթներին համապատասխան:

7. Սույն հոդվածի դրույթների համաձայն հաստատված որևէ սակագին պետք է ուժի մեջ մնա մինչև նոր սակագնի հաստատումը: Առնչվող սակագնի կիրարկելիությունը կարող է սկզբնական ժամկետը լրանալուց հետո երկարաձգվել Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների հաստատմամբ: Սակայն սակագնի ուժի մեջ լինելը չպետք է շնորհիվ սույն կետի երկարաձգվի ավելի, քան տասներկու (12) ամիս` հաշված նրա ժամկետը լրանալու օրվանից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։