Անցնել բովանդակությանը

Հոդված 7. Չվացուցակների հաստատումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7. Չվացուցակների հաստատումը

Չվացուցակները, ներառյալ չվերթերի հաճախականությունը, շահագործման օրերը և օգտագործվելիք օդանավերի տիպերը, պետք է համաձայնեցվեն Պայմանավորվող կողմերի նշանակած ավիաընկերությունների միջև: Նման ձևով համաձայնեցված այս հարցերը պետք է ներկայացվեն Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների հաստատմանը համաձայնեցված հաղորդակցությունների շահագործումը սկսելուց երեսուն (30) օր առաջ: Նույն ընթացակարգը պետք է կիրառվի հետագա փոփոխությունների դեպքում, իսկ երեսուն (30) օրվա ժամանակահատվածը կարող է առնչվող ավիացիոն իշխանությունների հաստատմամբ կրճատվել մինչև տասը (10) օրվա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։