Հոդված 10. Ներկայացուցչություն
Հոդված 10. Ներկայացուցչություն
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ փոխադարձության հիման վրա իրավունք է տրամադրում մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությանը (ավիաընկերություններին) իր տարածքում հաստատելու և սպասարկելու գրասենյակներ առևտրային, տեխնիկական, օպերատիվ և վարչական անձնակազմերով, որոնք կարող են անհրաժեշտ լինել առնչվող ավիաընկերության (ավիաընկերությունների) պահանջների համար:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերություն(ներ)ը իրավունք ունի (ունեն) բաց թողնելու աշխարհով մեկ գործող սեփական հաղորդակցություններով փոխադրումների իրենց սեփական փաստաթղթերը և գովազդել ու սատարել վաճառքը մյուս Պայմանավորվող կողմի տարածքում: Նման վաճառքը կարող է իրականացվել մյուս Պայմանավորվող կողմի գործող օրենսդրության և կանոնակարգերին համապատասխան կամ ուղղակիորեն նրա առևտրական գրասենյակների միջոցով կամ առևտրական և/կամ ճամփորդական գործակալությունների, ցանկացած անձի, կազմակերպության կամ մարմնի միջոցով:
3. Սույն հոդվածի 1-ին կետում հիշատակվող գրասենյակների ստեղծումը և անձնակազմի վարձումը ենթակա են շահագրգիռ Պայմանավորվող կողմի օրենսդրությանը և կանոնակարգերին, մասնավորապես այն օրենքներին և կանոնակարգերին, որոնք վերաբերում են շահագրգիռ Պայմանավորվող կողմի տարածք օտարերկրացիների մուտքի թույլտվությանը և մնալուն:
4. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերություն(ներ)ը իրավունք ունի (ունեն) նշանակելու մյուս Պայմանավորվող կողմի տարածքում արտակարգ գլխավոր գործակալ ուղևորային և բեռնային փոխադրումների վաճառքի իրականացման համար: