Հոդված 11. Եկամուտների փոխանցումներ
Հոդված 11. Եկամուտների փոխանցումներ
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությանը (ավիաընկերություններին) իրավունք է տրամադրում ազատորեն փոխանցելու ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցված գումարները, որոնք այդ ավիաընկերությունը վաստակել է առաջին Պայմանավորվող կողմի տարածքում ուղևորների, ուղեբեռների, բեռների և փոստի փոխադրման համար: Այդ փոխանցումները պետք է կատարվեն ազատ փոխարկելի արժույթով` փոխանցման օրվա պաշտոնական փոխանակման փոխարժեքի համաձայն:
2. Պայմանավորվող կողմերի միջև հատուկ վճարային համաձայնագրի առկայության դեպքում փոխանցումները պետք է իրականացվեն այդ համաձայնագրի դրույթների համաձայն:
3. Միջազգային փոխադրումների մեջ ներգրավված օդանավի շահագործման արդյունքում վաստակած եկամուտը, ինչպես նաև օդանավի շահագործման համար օգտագործվող շարժական գույքը հարկման ենթակա են միայն այն երկրում, որտեղ նշանակված ավիաընկերություն(ներ)ը գրանցված է (են):