Հոդված 13. Հավաստագրերի և արտոնագրերի ճանաչումը
Հոդված 13. Հավաստագրերի և արտոնագրերի ճանաչումը
Օդանավի թռիչքային պիտանելիության վկայականները, իրավասության վկայականները և արտոնագրերը, որոնք տրվել են կամ վավեր են ճանաչվել Պայմանավորվող կողմերից մեկի կողմից և դեռ ուժի մեջ են, պետք է վավեր ճանաչվեն մյուս Պայմանավորվող կողմի կողմից սույն Համաձայնագրով սահմանված երթուղիների և հաղորդակցության շահագործման համար` պայմանով, որ այն պահանջները, որոնց համապատասխան նման հավաստագրերը կամ արտոնագրերը տրվել են կամ վավեր են ճանաչվել, համազոր են կամ գերազանցում են Կոնվենցիայով սահմանված նվազագույն ստանդարտները: