Անցնել բովանդակությանը

Հոդված 14. Օրենսդրության և կանոնակարգերի կիրառումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14. Օրենսդրության և կանոնակարգերի կիրառումը

1. Մի Պայմանավորվող կողմի օրենսդրությունն ու կանոնակարգերը, որոնք վերաբերում են օդանավերի, ուղևորների, անձնակազմի, ուղեբեռների, բեռների կամ փոստի մուտքի տարածքին, տարածքում մնալուն, տարածքի միջով տարանցումին կամ տարածքից ելքին, ներառյալ մուտքին, մաքրությանը, ներգաղթին, արտագաղթին, անձնագրերին, մաքսատանը, արտարժույթին, և սանիտարական միջոցառումներին վերաբերող կարգավորումները, պետք է կիրառվեն մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության (ավիաընկերությունների) օդանավերի, ուղևորների, անձնակազմի, ուղեբեռների, բեռների կամ փոստի նկատմամբ առաջին Պայմանավորվող կողմի տարածք մուտքի, տարածքում գտնվելու կամ տարածքից դուրս գալու ժամանակ:

2. Սույն Համաձայնագրի Հավելվածում սահմանված երթուղիների համար օդային չվագծերը և Հայաստանի Հանրապետության ու Լիբանանի Հանրապետության սահմանների հատման համապատասխան կետերը պետք է անկախորեն սահմանվեն յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի կողմից` նրա տարածքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։