Հոդված 16. Խորհրդակցություններ
Հոդված 16. Խորհրդակցություններ
1. Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունները պետք է ժամանակ առ ժամանակ խորհրդակցեն միմյանց հետ` սերտ համագործակցության ոգով ապահովելու համար սույն Համաձայնագրի դրույթների պատշաճ իրականացումը և բավարար համապատասխանությունը վերջիններին:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է ցանկացած ժամանակ պահանջել խորհրդակցություններ մյուս Պայմանավորվող կողմի հետ սույն Համաձայնագրի մեկնաբանության, կիրառման կամ լրացման կապակցությամբ: Նման խորհրդակցությունները, որոնք կարող են իրականացվել Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև ուղղակի բանակցությունների կամ նամակագրության միջոցով, պետք է սկսեն վաթսուն (60) օրվա ընթացքում` սկսած այն օրից, երբ մյուս Պայմանավորվող կողմը ստացել է պահանջ, եթե Պայմանավորվող կողմերը չեն պայմանավորվել ժամկետի երկարաձգման մասին: