Հոդված 19. Փոփոխություններ
Հոդված 19. Փոփոխություններ
1. Սույն Համաձայնագիրը կարող է փոփոխվել Պայմանավորվող կողմերի փոխադարձ համաձայնությամբ: Այս նպատակով յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է ուշադիր քննարկի մյուս Պայմանավորվող կողմի կողմից ներկայացված ցանկացած առաջարկություն: Ցանկացած համաձայնեցված փոփոխություն ուժի մեջ է մտնում, երբ Պայմանավորվող կողմերը դիվանագիտական ուղիներով իրար փոխադարձաբար ծանուցում են, որ իրենց օրենսդրությամբ պահանջվող և ուժի մեջ մտնելուն առնչվող ընթացակարգերը կատարված են:
2. Սույն Համաձայնագրի Հավելվածը կարող է Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև փոփոխվել նամակագրության փոխանակման կամ ուղղակի բանակցությունների միջոցով, որը պետք է հաստատվի նամակների փոխանակմամբ:
3. Սույն Համաձայնագրի կամ նրա Հավելվածի վերաբերյալ փոփոխությունների հետ կապված բանակցությունները պետք է սկսվեն վաթսուն (60) օրվա ընթացքում, սկսած ծանուցման ստացման օրվանից, եթե երկու Կողմերը չեն համաձայնել այդ ժամկետի երկարաձգման մասին: