Անցնել բովանդակությանը

Հոդված 22. Դադարեցումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 22. Դադարեցումը

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է ցանկացած ժամանակ դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցման միջոցով մյուս Պայմանավորվող կողմին հայտնել սույն Համաձայնագրի գործողության դադարեցման իր որոշման մասին: Միաժամանակ նույնպիսի բովանդակությամբ ծանուցագիր է ուղարկվում քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն: Նման դեպքում սույն Համաձայնագրի գործողությունը պետք է դադարեցվի մյուս Պայմանավորվող կողմի կողմից ծանուցման ստացման օրվանից 12 ամիս անց, եթե Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու մասին նշված ծանուցագիրը մինչև այդ ժամանակահատվածի լրանալը հետ չի վերցվել Կողմերի երկուստեք համաձայնությամբ: Ծանուցագրի ստացման մասին մյուս Պայմանավորվող կողմի հաստատման բացակայության դեպքում ծանուցագիրը ստացված է համարվում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից` նրա ստացումից 14 օր հետո:

Ի հավաստումն որի` ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով իրենց համապատասխան կառավարությունների կողմից, ստորագրել են սույն Համաձայնագիրը:

Կատարված է Բեյրութ քաղաքում 1995 թվականի մայիսի 1-ին, երկու օրինակով` անգլերեն: Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1998 թվականի սեպտեմբերի 4-ից:

Հավելված

Բաժին Ա

1. Երթուղիներ, որոնք շահագործվելու են երկու ուղղություններով Հայաստանի Հանրապետության նշանակած ավիաընկերության (ավիաընկերությունների) կողմից.

Վայրեր Հայաստանի Հանրապետությունում Երևան

Միջանկյալ վայրեր Կորոշվեն հետագայում

Վայրեր Լիբանանի Հանրապետությունում Բեյրութ

Վայրեր սահմաններից դուրս Կորոշվեն հետագայում

2. Երթուղիներ, որոնք շահագործվելու են երկու ուղղություններով Լիբանանի Հանրապետության նշանակած ավիաընկերության (ավիաընկերությունների) կողմից.

Վայրեր Լիբանանի Հանրապետությունում Բեյրութ

Միջանկյալ վայրեր Կորոշվեն հետագայում

Վայրեր Հայաստանի Հանրապետությունում Երևան

Վայրեր սահմաններից դուրս Կորոշվեն հետագայում

Բաժին Բ

1. Երկու Պայմանավորվող կողմերի նշանակած ավիաընկերություն(ներ)ը կարող է (են) ցանկացած կամ բոլոր չվերթերի համար բաց թողնել ցանկացած վերոհիշյալ վայր:

2. Արդյունավետ գործողությունները, հաճախականությունները և երթևեկության կանոնների իրականացումը, որ տրված են երկու Պայմանավորվող կողմերի նշանակած ավիաընկերություններին, պետք է սահմանվեն Հայաստանի և Լիբանանի ավիացիոն իշխանությունների միջև կնքված Փոխըմբռնման հուշագրում:

Բաժին Գ

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերություն(ներ)ը կարող է (են) շահագործել ոչ կանոնավոր չվերթեր մյուս Պայմանավորվող կողմի տարածքի վայրերը` այդ Պայմանավորվող կողմում գործող ոչ կանոնավոր չվերթերը կարգավորող կարգավորումներին համաձայն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։