Հոդված 3. Ավիաընկերությունների նշանակում
Հոդված 3. Ավիաընկերությունների նշանակում
1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը մյուս Պայմանավորվող կողմի տարածքում իրավունք ունի նշանակել մեկ կամ մի քանի ավիաընկերություններ` սահմանված երթուղիներով համաձայնեցված հաղորդակցությունների շահագործման նպատակով: Նման նշանակումը պետք է կազմի Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև գրավոր ծանուցման առարկան:
2. Մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունները նման նշանակման մասին ծանուցման ստացման դեպքում պետք է, սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի դրույթների համաձայն, անհապաղ տրամադրեն մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությանը (ավիաընկերություններին) համապատասխան շահագործման լիազորություն:
3. Մի Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունները կարող են մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերություններից պահանջել` հաստատել, որ ինքն ունի անհրաժեշտ որակավորում` բավարարելու համար այն օրենսդրությամբ և կանոնակարգերով նախատեսված պայմանները, որոնք այդ իշխանությունների կողմից սովորաբար և պատշաճորեն կիրառվում են միջազգային օդային հաղորդակցությունների շահագործման նկատմամբ` Կոնվենցիայի դրույթներին համապատասխան:
4. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք ունի հրաժարվել տրամադրելու սույն հոդվածի 2-րդ կետում հիշատակվող շահագործման լիազորությունը կամ պարտադրել այնպիսի պայմաններ, որ նա անհրաժեշտ կհամարի մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության (ավիաընկերությունների) կողմից սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածում նշված իրավունքների իրականացման կապակցությամբ` այնպիսի դեպքերում, երբ առաջին Պայմանավորվող կողմը բավարարված չէ, որ այդ ավիաընկերության (ավիաընկերությունների) նկատմամբ սեփականության իրավունքը և փաստացի հսկողությունը պատկանում են այդ ավիաընկերություն(ներ)ը նշանակած Պայմանավորվող կողմին կամ նրա քաղաքացիներին:
5. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթներին համապատասխան նշանակված և լիազորված ավիաընկերություն(ներ)ը ցանկացած ժամանակ կարող է (են) սկսել համաձայնեցված հաղորդակցությունների շահագործումը` պայմանով, որ տարողությունը կարգավորվում է սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածով, չվացուցակը հաստատված է սույն Համաձայնագրի 7-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, և որ սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածի դրույթների համաձայն սահմանված սակագները ուժի մեջ են համաձայնեցված հաղորդակցության նկատմամբ: