Հոդված 5. Համաձայնեցված հաղորդակցությունների շահագործումը կարգավորող սկզբունքները
Հոդված 5. Համաձայնեցված հաղորդակցությունների շահագործումը կարգավորող սկզբունքները
1. Պայմանավորվող կողմերի նշանակած ավիաընկերությունները պետք է ունենան արդարացի և հավասար հնարավորություններ սահմանված երթուղիներով համաձայնեցված հաղորդակցությունների շահագործման համար:
2. Համաձայնեցված հաղորդակցության շահագործման ընթացքում յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերություն(ներ)ը պետք է հաշվի առնի (առնեն) մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության (ավիաընկերությունների) շահերը` վերջինիս (վերջիններիս) կողմից ամբողջ երթուղու կամ նրա մի մասի վրա մատուցվող ծառայությունների վրա ոչ պատշաճ ազդեցության բացառման նպատակով:
3. Ցանկացած սահմանված երթուղով մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության (ավիաընկերությունների) կողմից տրամադրվող տարողությունը մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության (ավիաընկերությունների) կողմից տրամադրվող տարողության հետ միասին պետք է պատշաճորեն հարաբերակցվի այդ երթուղով օդային փոխադրմանը առնչվող հասարակական պահանջների հետ:
4. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության (ավիաընկերությունների) կողմից տրամադրվող համաձայնեցված հաղորդակցությունը որպես իր հիմնական նպատակ պետք է ունենա հետևյալ դրույթը. բանական բեռնվածության գործոնի կամ համապատասխան տարողության ապահովում մյուս Պայմանավորվող կողմի տարածք և նրա տարածքից երթևեկության փոխադրմանը առնչվող ընթացիկ և բանականորեն սպասվելիք պահանջների բավարարման համար: Սահմանված երթուղիների վրա` մյուս Պայմանավորվող կողմի և երրորդ երկրների տարածքներում գտնվող վայրերի միջև երթևեկության փոխադրման նշանակված ավիաընկերության (ավիաընկերությունների) իրավունքը պետք է իրականացվի հետևյալ հիմնական սկզբունքներին համապատասխան, որոնց պետք է հարմարեցվի տարողությունը.
ա) ավիաընկերություն(ներ)ը նշանակող Պայմանավորվող կողմի տարածք գնացող և տարածքից եկող երթևեկության պահանջները,
բ) այն տարածաշրջանի երթևեկության պահանջները, որով անցնում է համաձայնեցված հաղորդակցությունը` հաշվի առնելով տեղական և շրջանային օդային հաղորդակցությունները, և
գ) ավիաընկերությունների շահագործմանն առնչվող պահանջները:
5. Սահմանված երթուղիներով տրամադրվելիք տարողությունները պետք է համաձայնեցվեն երկու Պայմանավորվող կողմերի նշանակած ավիաընկերությունների միջև և հաստատվեն Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների կողմից: