Անցնել բովանդակությանը

Հոդված 9. Մաքսային տուրքերից և այլ գանձումներից ազատումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9. Մաքսային տուրքերից և այլ գանձումներից ազատումը

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունների կողմից միջազգային օդային հաղորդակցության վրա շահագործվող օդանավերը, ինչպես նաև նրանց սարքավորումը, վառելիքի և քսանյութերի պաշարները, պահեստամասերը և օդանավի պաշարները, ներառյալ սննդամթերքը, ըմպելիքները, ծխախոտը և մյուս ապրանքները, որոնք նախատեսված են թռիչքի ընթացքում ուղևորներին վաճառքի համար, օդանավի մեջ Պայմանավորվող մյուս կողմի տարածք ժամանելիս ազատվում են ամեն տեսակ մաքսատուրքերից, տեսչական և այլ գանձումներից` պայմանով, որ այդ սարքավորումները, ապրանքներն ու պաշարները մնալու են օդանավի մեջ մինչև նրանց վերաարտահանումը:

2. Նման մաքսատուրքերից և հարկերից, բացառությամբ մատուցված ծառայություններին համապատասխանող գանձումների, ազատվում են նաև`

ա) նշանակված ավիաընկերության (ավիաընկերությունների) կողմից միջազգային օդային հաղորդակցության վրա շահագործվող օդանավի լիցքավորման համար նախատեսված վառելանյութն ու քսանյութերը, որոնք օդանավ են վերցվել մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, նույնիսկ երբ այդ վառելանյութն ու քսանյութերը օգտագործվում են այն տարածքի վրայով անցնող երթուղու հատվածում, ուր դրանք վերցվել են օդանավ,

բ) այն պահեստամասերն ու մյուս սովորական սարքավորումները, որոնք մյուս Պայմանավորվող կողմի տարածք են ներմուծվել նշանակված ավիաընկերության (ավիաընկերությունների) կողմից միջազգային հաղորդակցության վրա շահագործվող օդանավի պահպանման կամ նորոգման համար,

գ) օդանավի այն պաշարները, որոնք օդանավ են վերցվել մյուս Պայմանավորվող կողմի տարածքում` նշված Պայմանավորվող կողմի իրավասու իշխանությունների կողմից սահմանված լիմիտների սահմաններում և նախատեսված են նշանակված ավիաընկերության (ավիաընկերությունների) կողմից միջազգային օդային հաղորդակցության վրա շահագործվող օդանավում օգտագործվելու համար,

դ) ուղիղ տարանցումով անցնող բեռները և ուղեբեռները, որոնք փոխադրվում են նշանակված ավիաընկերության (ավիաընկերությունների) կողմից միջազգային օդային հաղորդակցությունների վրա շահագործվող օդանավով,

ե) Պայմանավորվող կողմից որևէ մեկի տարածք ներմուծված առարկաներն ու նյութերը` մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության (ավիաընկերությունների) գործակալական գրասենյակներում սատարման և գովազդի նպատակներով օգտագործման համար` պայմանով, որ դրանք կկրեն համապատասխան ավիաընկերությունների անունները և կտարածվեն անվճար: Դիտողություններ

- կարող են պահանջվել, որ «ա», «բ» և «գ» ենթակետերում հիշատակված նյութերը պահվեն մաքսատան հսկողության կամ ղեկավարման տակ,

- Պայմանավորվող կողմից որևէ մեկի տարածք ներմուծված կահույքը, գրասենյակային պիտույքները և այլ նյութերը, որոնք օգտագործվելու են մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության (ավիաընկերությունների) գործակալական գրասենյակներում, պետք է կարգավորվեն Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի մաքսային օրենքներին համապատասխան:

3. Մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության (ավիաընկերությունների) օդանավում գտնվող կանոնավոր սարքավորումները, ինչպես նաև նյութերն ու պաշարները կարող են Պայմանավորվող մյուս կողմի տարածքում բեռնաթափել միայն նման Պայմանավորվող կողմի մաքսային իշխանությունների հաստատմամբ: Նման դեպքում դրանք տեղադրվում են վերոհիշյալ իշխանությունների վերահսկողության տակ մինչև վերջիններիս վերաարտահանումը կամ տեղաբաշխումը մաքսային կարգավորումներին համապատասխան:

4. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությանը (ավիաընկերություններին) տրամադրի այնպիսի արտոնություններ, ինչպիսի արտոնություններից օգտվում է (են) իր սեփական ավիաընկերություն(ներ)ը մյուս Պայմանավորվող կողմի տարածքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։