Հոդված 10
Հոդված 10
Անհրաժեշտության դեպքում Կողմերը կանցկացնեն խորհրդակցություններ մշակույթի, գիտության և կրթության բնագավառներում` գիտահետազոտական աշխատանքներում առաջնային ուղղությունները որոշելու նպատակով, գիտական հետազոտությունների արդյունքների մասին փոխադարձաբար տեղեկացում, այդ նպատակներով կկազմակերպեն համատեղ գիտական և գիտապրակտիկ կոնֆերանսներ, կիրականացնեն համատեղ հրատարակչական գործունեություն և կօգտագործեն գիտական փոխանակումների և համագործակցության այլ ձևեր:
Խորհրդակցությունների առարկա կարող են լինել նաև համագործակցության նոր բնագավառների և ձևերի որոնումները, մշակույթի, գիտության և կրթության բնագավառներում քաղաքացիների ազատության և իրավունքների ապահովման հարցերը, մշակութային, գիտական և կրթական հիմնարկների գործունեության իրավական և սոցիալ-տնտեսական կարգավորումը, գիտության և կրթության զարգացման շահերից ելնելով` միջոցառումների իրականացումը, մշակույթի, գիտության և կրթության վիճակագրության համաձայնեցված սկզբունքների մշակումը: