Հոդված 17
Հոդված 17
Կողմերը կապահովեն իրենց պետությունների տարածքներում բնակվող ռուսական և հայկական համայնքների հանրակրթական կարիքների բավարարումը նախ և առաջ, համապատասխանաբար, ռուսերենով և հայերենով կրթություն ստանալու համար պայմանների ստեղծման միջոցով:
Կողմերից յուրաքանչյուրը, ազգային օրենսդրությանը համապատասխան, երաշխավորում է իր պետության տարածքում մշտապես բնակվող մյուս պետության քաղաքացիներին` իր քաղաքացիներին հավասար կրթություն ստանալու իրավունքներ:
Այդ իրավունքների կարգն ու պայմանների իրականացումը կորոշվեն երկու երկրների համապատասխան գերատեսչությունների և կազմակերպությունների միջև կնքվող համաձայնագրերով: