Հոդված 5
Հոդված 5
Կողմերը կհամագործակցեն իրենց պատմամշակութային ժառանգության պահպանման բնագավառում:
Կորած կամ ապօրինաբար դուրս բերված և մյուս երկրի տարածքում հայտնված մշակութային արժեքների հետ կապված հարցերը Կողմերը կլուծեն բանակցությունների միջոցով` ազգային օրենսդրությունների և միջազգային իրավունքի նորմերի հիման վրա: