Հոդված 16
Հոդված 16
Կողմերը կաջակցեն Ռուսաստանի Դաշնության միջնակարգ և բարձրագույն ուսումնական հաստատությունների ստեղծմանը Հայաստանի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետության միջնակարգ և բարձրագույն ուսումնական հաստատությունների ստեղծմանը Ռուսաստանի Դաշնությունում, ինչպես նաև այդպիսի ուսումնական հաստատությունների ստեղծմանը համատեղ հիմունքով:
Կողմերը, փոխադարձության հիման վրա, կնպաստեն երկու երկրների լեզուների, պատմության, գրականության և մշակույթի ուսումնասիրությանը: Այդ նպատակով Կողմերը կնպաստեն ռուսաց լեզվի և գրականության, հայոց լեզվի և գրականության բնագավառներում դասախոսների, մասնագետների, ինչպես նաև ուսումնամեթոդական ձեռնարկների և նյութերի փոխանակումների զարգացմանը:
Կողմերից յուրաքանչյուրը կխրախուսի լեզվական և երկրագրական դասընթացների և սեմինարների անցկացումը, մասնագետների որակավորման բարձրացումը, ինչպես նաև ռադիոյի և հեռուստատեսության հնարավորությունների օգտագործումը մյուս երկրի լեզվի և մշակույթի ուսուցման համար: