Հոդված 22
Հոդված 22
Կողմերը կխրախուսեն զբոսաշրջության զարգացման բոլոր տեսակները` նպատակ ունենալով փոխադարձաբար ծանոթանալու երկու պետությունների ժողովուրդների սոցիալ-տնտեսական զարգացման, գիտության և մշակույթի փորձին, ինչպես նաև պատմամշակութային և բնության հուշարձանների օբյեկտներին, մշակութային և պատմական ավանդույթներին:
Համագործակցության կոնկրետ ձևերն ու փոխանակումների պայմանները կկարգավորվեն երկու երկրների շահագրգիռ գերատեսչությունների և կազմակերպությունների միջև կնքված համաձայնագրերով: