Հոդված 14
Հոդված 14
Կողմերը կզարգացնեն համագործակցությունը կրթության բնագավառում: Այդ նպատակով նրանք.
կնպաստեն անմիջական պայմանավորվածությունների հիման վրա կրթական հիմնարկների միջև ուղիղ կապերի հաստատմանը և զարգացմանը,
կաջակցեն սովորողների, ուսանողների, ասպիրանտների, մասնագետների և դասախոսների փոխանակմանը ուսման, գիտական ստաժավորման, դասախոսություններ կարդալու, դասախոսական աշխատանքի և որակավորման բարձրացման համար,
կնպաստեն յուրաքանչյուր երկրում անցկացվող գիտական ու գիտամեթոդական սեմինարներին, կոնֆերանսներին, գիտաժողովներին և այլ միջոցառումներին մասնակցությանը, ինչպես նաև համատեղ գիտական նախագծերի և ծրագրերի իրականացման գործում համագործակցությանը,
կխրախուսեն ընդհանուր և մասնագիտական կրթության բնագավառում համագործակցության այլ ձևերը:
Փոխանակման կոնկրետ ձևերն ու պայմանները կկարգավորվեն երկու երկրների շահագրգիռ գերատեսչությունների և կազմակերպությունների միջև կնքված համաձայնագրերով: