Հոդված 15
Հոդված 15
Կողմերը կնպաստեն ռուսաց լեզվի ուսուցմամբ Հայաստանի Հանրապետությունում և հայոց լեզվի ուսուցմամբ Ռուսաստանի Դաշնությունում հանրակրթական հիմնարկների, ինչպես նաև միջնակարգ, բարձրագույն և մասնագիտական ուսումնական հաստատություններում դասարանների և բաժինների ստեղծմանը, Կողմերի ներքին օրենսդրությանը համապատասխան, կադրերի պատրաստմանը, նյութատեխնիկական բազայի զարգացմանը, այդ հիմնարկների համար դասագրքերի և այլ ուսումնամեթոդական գրականության մշակմանը և հրատարակմանը:
Հայկական Կողմը համապատասխան պայմաններ կստեղծի Հայաստանի Հանրապետության կրթական համակարգում ռուսաց լեզվի խորացված ուսուցման համար: