Հոդված 18
Հոդված 18
Կողմերը փոխադարձաբար ճանաչում են պետական նմուշի փաստաթղթերի համարժեքությունը ընդհանուր (լրիվ) միջնակարգ և միջնակարգ մասնագիտական կրթության մասին, որոնք իրավունք են տալիս ընդունվելու երկու երկրների բարձրագույն և միջնակարգ ուսումնական հաստատություններ:
Բարձրագույն կրթության, գիտական աստիճանների և կոչումների փաստաթղթերի փոխադարձաբար ճանաչման կոնկրետ պայմանները կորոշվեն կրթության գիտական աստիճանների և կոչումների փաստաթղթերի փոխադարձաբար ճանաչման և համարժեքության մասին կնքված համաձայնագրերով: