Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունն անցյալում և ապագայում անվարձահատույց ձևով և անսահմանափակ ժամանակով հատկացնում է գերմանական զինվորական գերեզմանատեղիներ ծառայող հողային տարածքները որպես գերմանացի ռազմազոհերի հավիտենական հանգստի վայրեր:

2. Սույն Համաձայնագիրը չի շոշափում սեփականության իրավունքները: Որպես գերմանացիների զինվորական գերեզմանատեղիներ ծառայող հողային տարածքների սահմանների փոփոխությունները, որոնք հետագայում կարող են անհրաժեշտ լինել, կլուծվեն Պայմանավորվող կողմերի կամ նրանց կողմից լիազորված կազմակերպությունների փոխադարձ համաձայնությամբ: Եթե Պայմանավորվող կողմերի համաձայնությամբ տարածքը ամբողջովին կամ մասամբ դադարում է օգտագործվել նախատեսված նպատակով, ապա, ի հետևանք այդ փոփոխության, Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը զրկվում է դրա օգտագործման իրավունքից:

3. Եթե սույն հոդվածի առաջին պարբերության համաձայն հատկացված հողատարածքը պետական հարկադիր պատճառներով պետք է օգտագործվի այլ նպատակով, ապա Հայաստանի Հանրապետության կառավարությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությանը տրամադրում է այլ հարմար հողատարածք և իր վրա է վերցնում զոհվածների վերամփոփման և նոր գերեզմանների կառուցման հետ կապված ծախսերը: Նոր հողատարածքի ընտրությունը, նրա կարգավորումն ու վերամփոփումն իրականացվում են փոխադարձ համաձայնությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։