Հոդված 7
Հոդված 7
1. Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը գերմանական Կողմի համար սույն Համաձայնագրից բխող տեխնիկական խնդիրների իրականացումը Հայաստանի Հանրապետությունում հանձնարարում է «Գերմանական ռազմաշիրիմների խնամքի ժողովրդական միություն» գրանցված ընկերությանը (այսուհետ` Ժողովրդական միություն):
2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը նման լիազորություններով օժտում է Հայաստանի Հանրապետության վետերանների խորհրդին:
3. Եթե Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը կամ Հայաստանի Հանրապետության կառավարությունը մտադիր են հանձնարարել որևէ այլ կազմակերպության, ապա այդ մասին պայմանադիր Կողմերի միջև ձեռք է բերվում պայմանավորվածություն: