Հոդված 9
Հոդված 9
1. Ժողովրդական միությունը սույն Համաձայնագրից բխող աշխատանքների կատարման ընթացքում ըստ հնարավորության օգտվում է տեղական աշխատուժից և տեղական շինանյութերից` ազատ մրցակցությանը բնորոշ պայմաններին համապատասխան:
2. Ժողովրդական միությունը կարող է նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից կամ Եվրոպական միության որևէ այլ անդամ պետությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծել և այնտեղից կրկին արտահանել սարքեր, փոխադրամիջոցներ, շինանյութեր և այլ պարագաներ, որոնք անհրաժեշտ են սույն Համաձայնագրի մեջ հիշատակված աշխատանքների կատարման համար:
3. Այս պարագաների մաքսային ստուգման համար գործում է հետևյալ կարգը.
ա) Հայաստանի Հանրապետություն ժամանակավորապես ներմուծվող սարքերն ու փոխադրամիջոցները ներմուծման և արտահանման մասին մաքսային հայտարարագրում ձևակերպվում են այն վերապահմամբ, որ աշխատանքների ավարտից հետո դրանք դարձյալ արտահանվում են,
բ) շինանյութերն ու մյուս պարագաները, որոնք նախատեսված են գերեզմանների, հուշավայրերի կամ գերեզմանոցների կառուցման, հարդարման կամ խնամքի համար, ազատվում են մուտքի վճարումներից, եթե մաքսային մարմիններին, ի լրումն սովորական մաքսային հայտարարագրի, ներկայացվում են.
- ներմուծվող առարկաների մանրամասն ցուցակը,
- դրա համար ըստ պատշաճի լիազորված անձի կողմից ստորագրված պարտավորությունն այն մասին, որ նշված առարկաները կօգտագործվեն միայն սույն Համաձայնագրով նախատեսված նպատակներով: