Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀՀ-ՈՒՄ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՌԱԶՄԱՇԻՐԻՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Սույն Համաձայնագրում գործածվող հետևյալ հասկացությունները նշանակում են.

ա) «գերմանական ռազմազոհեր»`

- գերմանական զինված ուժերի կազմի մեջ մտնող անձինք,

- ըստ գերմանական օրենսդրության` նրանց հավասարազոր անձինք,

- գերմանական քաղաքացիություն ունեցող այլ անձինք, ովքեր մահացել են 1914-1918 թվականների, ինչպես նաև 1939-1945 թվականների պատերազմական իրադարձությունների կամ տեղահանման հետևանքով,

բ) «գերմանական ռազմաշիրիմներ»`

- գերմանացի ռազմազոհերի` Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող գերեզմաններ,

գ) «գերմանական զինվորական գերեզմանատեղիներ»`

- գերեզմանոցներ կամ գերեզմանոցների հատվածներ, որոնք դեռ գոյություն ունեն Հայաստանի Հանրապետության տարածքում, կարող են հայտնաբերվել կամ կրկին հիմնվել, և որտեղ թաղված են գերմանացի ռազմազոհեր:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։