Հոդված 4
Հոդված 4
1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը թույլատրում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությանը համատեղել գերմանացի այն ռազմազոհերի գերեզմանները, որոնց վերամփոփումը Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունն անհրաժեշտ է համարում, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության համար դրա հետ կապված ծախսեր չեն առաջանում, և եթե նրան արդեն նախնական համաձայնության համար պլանը ներկայացված է: Գերմանացի ռազմազոհերի արտաշիրմումն իրականացվում է գերմանական կողմից ընտրված մասնագետների միջոցով:
2. Յուրաքանչյուր գերմանացի ռազմազոհի վերամփոփման մասին կազմվում է արձանագրություն, որի մեջ նշվում են գերեզմանի հին և նոր վայրերը, անձնական տվյալները, անձնական նշանի (ցուցանակով) վրայի գրությունը կամ ինքնությունը հաստատող այլ նշաններ:
3. Եթե Հայաստանի տարածքում գտնված գերմանական զինվորական գերեզմանատեղիները, որոնք, ըստ առկա հավաստի տեղեկությունների, նախկինում գոյություն են ունեցել, այժմ ենթակառուցվածքային փոփոխությունների հետևանքով դադարել են գոյություն ունենալուց, և այլևս հնարավոր չէ հանել այնտեղ ամփոփված գերմանացի հանգուցյալների աճյունների մնացորդները, ապա Հայաստանի Հանրապետության կառավարությունը գերմանական Կողմի խնդրանքով թույլատրում է այդ վայրերում համեստ և արժանավայել հուշավայրերի ստեղծումը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը հատկացնում է այդ նպատակի համար հարմար տարածք:
4. Եթե Հայաստանի տարածքում գտնվող գերմանացի ռազմազոհերի ժամանակավոր թաղման անհրաժեշտություն առաջանա մինչև մի գերմանական զինվորական գերեզմանատեղիում դրանց վերջնական ամփոփումը, ապա Հայաստանի Հանրապետության կառավարությունը միջոցներ կձեռնարկի պատշաճ և արժանավայել` ժամանակավոր ամփոփման ու գերեզմանների նշանացուցման համար: