Հոդված 1
Հոդված 1
Սույն Համաձայնագրում գործածվող հետևյալ հասկացությունները նշանակում են.
ա) «գերմանական ռազմազոհեր»`
- գերմանական զինված ուժերի կազմի մեջ մտնող անձինք,
- ըստ գերմանական օրենսդրության` նրանց հավասարազոր անձինք,
- գերմանական քաղաքացիություն ունեցող այլ անձինք, ովքեր մահացել են 1914-1918 թվականների, ինչպես նաև 1939-1945 թվականների պատերազմական իրադարձությունների կամ տեղահանման հետևանքով,
բ) «գերմանական ռազմաշիրիմներ»`
- գերմանացի ռազմազոհերի` Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող գերեզմաններ,
գ) «գերմանական զինվորական գերեզմանատեղիներ»`
- գերեզմանոցներ կամ գերեզմանոցների հատվածներ, որոնք դեռ գոյություն ունեն Հայաստանի Հանրապետության տարածքում, կարող են հայտնաբերվել կամ կրկին հիմնվել, և որտեղ թաղված են գերմանացի ռազմազոհեր: