Հոդված 10
Հոդված 10
1. Սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` որպես գերմանական զինվորական գերեզմանատեղիներ ծառայող հողատարածքների հատկացումը իրավունք է տալիս Ժողովրդական միությանը Հայաստանի Հանրապետության համապատասխան իրավական նորմերի շրջանակներում անմիջականորեն իրականացնել գերեզմանատեղիների կառուցման ու բարեկարգման աշխատանքները, ինչպես նաև համապատասխան մարդատար ուղիների, այցելուների համար բնակատների և այլ հարմարությունների շինարարությունը:
2. Ժողովրդական միությունը հոգ է տանում, որ շինարարական աշխատանքների ժամանակ պահպանվեն հայկական օրենսդրությամբ նախատեսված սանիտարահիգիենիկ նորմերը:
Միությունը նաև հետևում է գերեզմանոցների վերաբերյալ համապատասխան իրավական ու վարչական հրահանգներին: