Հոդված 2
Հոդված 2
1. Հայաստանի Հանրապետության կառավարությունն ապահովում է գերմանական ռազմաշիրիմների պաշտպանությունն ու գերմանացի ռազմազոհերի հավիտենական հանգստի իրավունքն իր տարածքում և ազատում է գերմանական զինվորական գերեզմանատեղիների շրջակայքը այն բոլոր շինություններից, որոնք անհամատեղելի են այդ վայրերի արժանավայել տեսքի հետ:
2. Գերմանիայի Դաշնակցային Հանրապետության կառավարությունն իրավունք ունի իր հաշվին իրականացնելու գերմանական ռազմաշիրիմների և գերեզմանատեղիների կառուցումն ու խնամքը: