Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

1. Հայաստանի Հանրապետության տարածքից գերմանացի ռազմազոհերի աճյունների տեղափոխման համար անհրաժեշտ է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության նախնական համաձայնությունը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը նման տեղափոխումների իրականացումը թույլատրում է միայն այդպիսի համաձայնության առկայության դեպքում:

2. Գերմանիայի Դաշնային Հանրապետության համաձայնությունն անհրաժեշտ է նաև գերմանացի ռազմազոհերին երրորդ երկրներ տեղափոխելու` Հայաստանի Հանրապետության կառավարությանն ուղղված առաջարկների դեպքում:

3. Գերմանացի ռազմազոհերի արտաշիրման և արտասահման տեղափոխելու բոլոր ծախսերն ու տուրքերը ստանձնում են դիմող Կողմերը:

4. Գերմանացի ռազմազոհերի տեղափոխման համար կատարվող արտաշիրմանը կարող են ներկա լինել պայմանադիր երկու Կողմերի իշխանությունների ներկայացուցիչները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։