Հոդված 11
Հոդված 11
Կողմերը պարբերաբար կխորհրդակցեն սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցության հարցերով:
Սույն Համաձայնագրի իրականացման և մեկնաբանման հետ կապված բոլոր վիճելի հարցերը Կողմերի միջև կլուծվեն բանակցությունների միջոցով:
Կողմերի միջև գրագրությունը կկատարվի ռուսաց լեզվով, առանց մյուս Կողմի լեզվով թարգմանության, կամ անգլերեն:
Տեղեկությունների փոխանակումը կկատարվի կապի հետևյալ կետերով.
Հայաստանի Հանրապետությունում`
Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեմ պայքարի բաժին,
Ղրղզստանի Հանրապետությունում`
Ղրղզստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական մաքսային տեսչության մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեմ պայքարի վարչություն:
Կապի կետերի հասցեների որևէ փոփոխության դեպքում Կողմերը անհապաղ կտեղեկացնեն միմյանց: