Հոդված 12
Հոդված 12
Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում Կողմերը կկատարեն մշակութային արժեքների փոխադրման հարցերին առնչվող` իրենց պետություններում գործող օրենսդրական ակտերի և մաքսային կանոնների նյութերի փոխանակում և հետագայում` հնարավորինս ավելի կարճ ժամանակամիջոցում, տեղեկություններ կհաղորդեն այդ օրենքներում և կանոններում տեղ գտած փոփոխությունների վերաբերյալ: