Հոդված 3
Հոդված 3
Կողմերը, իրենց պետություններում գործող օրենքներն ու կանոնները պահպանելու պայմանով, սույն Համաձայնագրի շրջանակներում կհամագործակցեն մշակութային արժեքների ապօրինի փոխադրումների կանխարգելման և հետ վերադարձման նպատակով: Կողմերից մեկում նյութական արժեքների հետ վերադարձման հետ կապված օրենսդրական նորմերի բացակայության դեպքում այդ գործողությունները կիրականացվեն Կողմերի իրավասու մարմինների միջոցով` յուրաքանչյուր կոնկրետ դեպքում փոխադարձ ծանուցմամբ: