Հոդված 7
Հոդված 7
Կողմերը կփոխանակեն`
ա) տեղեկություններ մշակութային արժեքների ապօրինի փոխադրման դեմ պայքարի մեթոդների մասին,
բ) մշակութային արժեքների ապօրինի փոխադրման դեմ պայքարի հարցերի վերաբերյալ հրապարակումներ, գիտական, մասնագիտական ուսումնական աշխատանքներ,
գ) տեղեկություններ մշակութային արժեքների ապօրինի փոխադրման նոր միջոցների, ինչպես նաև այդ գործողություններով մասնագիտորեն զբաղվող անձանց մասին,
դ) մասնագետների այցելություններ` մշակութային արժեքների ապօրինի փոխադրման դեմ պայքարի փորձ ձեռք բերելու նպատակով: