Հոդված 4
Հոդված 4
Կողմերից մեկը նյութական արժեքների ապօրինի փոխադրման բացահայտման դեպքում կառգրավվեն այդ նյութական արժեքները և հնարավորինս կարճ ժամանակամիջոցում մյուս Կողմը կտեղեկացվի այդ մասին:
Տեղեկությունը պետք է բովանդակի առգրավված նյութական արժեքների հնարավորին չափ ամբողջական նկարագրությունը, տվյալներ այն անձանց մասին, որոնք մասնակցել են դրանց ապօրինի փոխադրմանը, ինչպես նաև` այդ նպատակների համար օգտագործված փոխադրական միջոցների, բեռների և փոստային առաքումների վերաբերյալ: Կողմերը, հնարավորության սահմաններում, առգրավված մշակութային արժեքների վերաբերյալ տեղեկությունները կուղեկցեն դրանց նկարներով և այդ արժեքների ապօրինի փոխադրման փաստի հետ կապված փաստաթղթերի պատճեններով:
Մշակութային արժեքների արտահանման թույլտվության բացակայության դեպքում այն ներկայացնելու համար ժամանակ է հատկացվում, որը չպետք է գերազանցի երկու ամիսը: