Հոդված 10
Հոդված 10
Յուրաքանչյուր Կողմ ապահովում է իր պետության տարածքով մյուս Կողմի պետության մաքսային տարածքից կամ երրորդ երկրներից ծագող և մյուս Կողմի պետության մաքսային տարածքի կամ երրորդ երկրների համար նախատեսված ապրանքների ազատ տարանցումը և այդպիսի տարանցում իրականացնող արտահանողներին, ներմուծողներին կամ փոխադրողներին կտրամադրի տարանցումն ապահովելու համար առկա և անհրաժեշտ միջոցները և ծառայությունները այն պայմաններով, այդ թվում` ֆինանսական, որոնք ավելի վատ չեն, քան նրանք, որոնցով նույնպիսի միջոցները և ծառայությունները տրամադրվում են ցանկացած երրորդ պետության արտահանողներին, ներմուծողներին, ազգային փոխադրողներին:
Յուրաքանչյուր Կողմ երաշխավորում է մյուս Կողմի մաքսային տարածքից ծագող տարանցիկ ապրանքների ազատում մաքսային տուրքերով հարկումից և տարանցիկ գանձումներից, և դա ձևակերպվում է առանձին համաձայնագրով:
Տրանսպորտի ցանկացած տեսակով տարանցման սակագները, ներառյալ` բեռնման-բեռնաթափման աշխատանքների սակագները, տնտեսապես կհիմնավորվեն և չեն գերազանցի նորմալ շահագործման ծախսերը, ներառյալ շահույթի խելամիտ նորման: