Հոդված 5
Հոդված 5
Սույն հոդվածի նպատակների համար վերաարտահանման տակ հասկացվում է մի Կողմի մաքսային տարածքից ծագող ապրանքի արտահանումը մյուս Կողմի կողմից` վերջինիս մաքսային տարածքի սահմաններից դուրս երրորդ երկիր արտահանելու նպատակով:
Յուրաքանչյուր Կողմ չի թույլատրի այն ապրանքների վերաարտահանումը, որոնց նկատմամբ մյուս Կողմը, որի պետության տարածքից ծագում են այդ ապրանքները, կիրառում է սակագնային և/կամ ոչ սակագնային կարգավորման միջոցներ: Կողմերը կսահմանեն այն ապրանքների անվանացանկը, որոնց վերաարտահանումը արգելվում է, ինչպես նաև կփոխանակեն այն ապրանքների ցանկերը, որոնց նկատմամբ կիրառվում են սակագնային և ոչ սակագնային կարգավորման միջոցներ:
Այդպիսի ապրանքների վերաարտահանումը երրորդ երկրներ կարող է իրականացվել միայն այդ ապրանքների ծագման երկիր հանդիսացող պետության լիազորված մարմնի սահմանած պայմաններով և գրավոր համաձայնությամբ: Սույն դրույթը չկատարելու դեպքում այն Կողմը, որի շահերը խախտվել են, իրավունք ունի միակողմանիորեն գործադրելու այն Կողմի պետության տարածք ապրանքների արտահանման կարգավորման միջոցներ, որը թույլ է տվել չսանկցիավորված վերաարտահանում այդպիսի միջոցներ գործադրելու մտադրության մասին նախապես ծանուցելուց և, անհրաժեշտության դեպքում, փոխադարձ խորհրդակցություններ անցկացնելուց հետո: