Հոդված 2
Հոդված 2
Կողմերը`
սույն Համաձայնագրի գործողության տակ ընկնող ապրանքները ուղղակի կամ անուղղակի չեն հարկի այնպիսի ներքին հարկերով կամ գանձումներով, որոնք գերազանցում են այն համապատասխան հարկերն ու գանձումները, որոնցով հարկվում են ներքին արտադրության կամ երրորդ երկրներից ծագող համանման ապրանքները,
սույն Համաձայնագրի գործողության տակ ընկնող ապրանքների ներմուծման կամ արտահանման նկատմամբ չեն կիրառի որևէ հատուկ սահմանափակում կամ պահանջ, որոնք համանման իրավիճակում չեն կիրառվում ներքին արտադրության համանման ապրանքների կամ երրորդ երկրներից ծագող համանման ապրանքների նկատմամբ,
Կողմերի պետություններից ծագած ապրանքների պահեստավորման, վերաբեռնման, պահպանման, փոխադրման, ինչպես նաև վճարումների և վճարումների փոխանցումների նկատմամբ չեն կիրառվի այլ կանոններ, քան համանման դեպքերում սեփական ապրանքների կամ երրորդ երկրներից ծագող ապրանքների նկատմամբ կիրառվողներն են: