Հոդված 3
Հոդված 3
1. Կողմերը ձեռնպահ կմնան սույն Համաձայնագրի շրջանակներում ապրանքների ներմուծման և/կամ արտահանման դեպքում միմյանց նկատմամբ խտրական միջոցներ կիրառելուց, քանակական սահմանափակումներ կամ համարժեք միջոցառումներ գործադրելուց:
2. Սույն հոդվածի 1-ին կետում հիշատակված սահմանափակումները կարող են սահմանվել միակողմանիորեն խելամիտ սահմաններում և խիստ որոշակի ժամկետով` միայն հետևյալ դեպքերում.
ներքին շուկայում տվյալ ապրանքի խիստ պակասուրդի (դեֆիցիտի) դեպքում` մինչև շուկայում դրության կայունացումը,
վճարային բալանսի խիստ պակասուրդի դեպքում` մինչև վճարային բալանսի դրության կայունացումը,
եթե որևէ ապրանք ներմուծվում է մի Կողմի պետության տարածք այնպիսի աճող քանակությամբ կամ այնպիսի պայմաններով, որոնք վնաս են հասցնում կամ սպառնում են վնասել նման կամ անմիջականորեն մրցակցող ապրանքների հայրենական արտադրողներին:
3. Սույն հոդվածի 2-րդ կետում հիշատակված սահմանափակումները անհրաժեշտության դեպքում կարող են ձևակերպվել սույն Համաձայնագրի առանձին արձանագրությամբ:
4. Սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան սահմանափակումներ կիրառող Կողմը նախքան նշված սահմանափակումները գործադրելը տրամադրում է անհրաժեշտ տեղեկություն հիշատակված սահմանափակումների գործադրման պատճառների, ձևերի և կիրառման հնարավոր ժամկետների մասին, ինչպես նաև, մյուս Կողմի հարցմամբ, լրացուցիչ տեղեկություն:
5. Պաշտպանական միջոցներ կիրառելու մտադրություն ունեցող Կողմը վաղօրոք, բայց ոչ ուշ, քան միջոցների պլանավորվող գործադրումից 30 օր առաջ, այդ մասին տեղեկացնում է մյուս Կողմին:
6. Սույն հոդվածում նշված պաշտպանական միջոցառումներն ընտրելիս Կողմերը առաջնայնությունը կտան նրանց, որոնք ամենաքիչ բացասական ազդեցությունը կունենան սույն Համաձայնագրի նպատակներին հասնելու համար: