Հոդված 1
Հոդված 1
1. Կողմերը չեն կիրառում մաքսատուրքեր, ինչպես նաև հարկեր և գանձումներ, որոնք ունեն համարժեք ներգործություն այն ապրանքների ներմուծման կամ արտահանման վրա, որոնք ծագել են Կողմերից մեկի մաքսային տարածքում և նախատեսված են մյուս Կողմի մաքսային տարածքի համար: Այսպիսի առևտրային ռեժիմից հանումները` ապրանքների համաձայնեցված անվանացանկով, կարող են ձևակերպվել առանձին արձանագրությամբ, եթե Կողմերը դա համարեն անհրաժեշտ:
2. Սույն Համաձայնագրի նպատակների համար և դրա գործողության ժամկետի ընթացքում ապրանքների ծագման երկիրը սահմանվում է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի 1993 թվականի սեպտեմբերի 24-ի որոշմամբ հաստատված ապրանքների ծագման երկրի որոշման Կանոններին համապատասխան: Կողմերի մաքսային տարածքներից ծագող ապրանքների տակ հասկացվում են այն ապրանքները, որոնք`
ա) ամբողջությամբ արտադրվել են Կողմերի տարածքներում, կամ
բ) ենթարկվել են վերամշակման Կողմերի պետությունների տարածքում` երրորդ երկրների ծագում ունեցող հումքի, նյութերի և համալրող արտադրատեսակների օգտագործմամբ, և այդ կապակցությամբ, ըստ ապրանքների նկարագրման և կոդավորման ներդաշնակեցված համակարգի դասակարգման, թեկուզև առաջին չորս նշաններից մեկով փոխել են պատկանելությունը,
գ) արտադրվել են «բ» ենթակետում նշված հումքի, նյութերի և համալրող արտադրատեսակների օգտագործմամբ:
Ապրանքների ծագման մանրամասն կանոնները Կողմերը կհամաձայնեցնեն առանձին փաստաթղթով, որը կհանդիսանա սույն Համաձայնագրի անբաժանելի մասը: