Հոդված 11
Հոդված 11
1. Սույն Համաձայնագիրը չի խոչընդոտում Կողմերից յուրաքանչյուրի իրավունքին` ընդունելու արտաքին տնտեսական կապերի բնագավառում միջազգային պրակտիկայում համընդհանուր ընդունված պետական կարգավորման միջոցներ, որոնք նա անհրաժեշտ է համարում այն միջազգային պայմանագրերը կատարելու համար, որոնց մասնակից է նա կամ պատրաստվում է դառնալ մասնակից, եթե այդ միջոցները վերաբերում են.
հասարակական կարգի և հասարակական բարոյականության պաշտպանությանը,
մարդկանց կյանքի և առողջության պաշտպանությանը,
կենդանիների և բույսերի պահպանությանը,
շրջակա միջավայրի պահպանությանը,
ազգային հարստություն ներկայացնող գեղարվեստական, հնագիտական և պատմական արժեքների պահպանությանը,
արդյունաբերական և մտավոր սեփականության պաշտպանությանը,
ոսկու, արծաթի կամ այլ թանկարժեք մետաղների և քարերի առևտրին,
չվերականգնվող բնական ռեսուրսների պահպանությանը,
արտադրանքի արտահանման սահմանափակմանը, երբ այդ արտադրանքի ներքին գինը ցածր է համաշխարհային գնից պետական աջակցության ծրագրերի իրականացման արդյունքում,
վճարային բալանսի խախտմանը:
2. Սույն Համաձայնագրում ոչինչ չի խոչընդոտում Կողմերից յուրաքանչյուրի իրավունքին` ձեռնարկելու պետական կարգավորման ցանկացած միջոց, որը նա անհրաժեշտ է համարում, եթե այդ միջոցները վերաբերում են.
ազգային անվտանգության ապահովմանը, ներառյալ պետական գաղտնիքի վերաբերող կոնֆիդենցիալ տեղեկության արտահոսքի կանխումը,
զենքի, ռազմական տեխնիկայի, ռազմամթերքի վաճառքին, ռազմական բնույթի ծառայությունների մատուցմանը, սպառազինության և ռազմական տեխնիկայի արտադրության և այլ նպատակների համար տեխնոլոգիաների փոխանցմանը և ծառայությունների մատուցմանը,
տրոհվող նյութերի և ռադիոակտիվ նյութերի աղբյուրների մատակարարմանը, ռադիոակտիվ թափոնների օգտագործմանը,
պատերազմական ժամանակաշրջանում կամ միջազգային հարաբերություններում այլ արտակարգ իրավիճակներում կիրառվող միջոցներին,
ՄԱԿ-ի Կանոնադրությամբ միջազգային խաղաղության և անվտանգության համար ստանձնած պարտավորությունների կատարմանն ուղղված գործողություններին: