Հոդված 11
Հոդված 11
Կողմերը կփոխանակեն հեղինակային իրավունքի և դրան առնչվող իրավունքների վերաբերյալ տեղեկատվություն, որպեսզի ծանոթանան տվյալ բնագավառների համապատասխան համակարգի հետ:
Կողմերը պատշաճ կերպով կպաշտպանեն գրական, ցուցադրական, գիտական և մշակութային աշխատանքների հեղինակային իրավունքները և կապահովեն բոլոր անհրաժեշտ միջոցներն ու ընթացակարգը մտավոր սեփականության իրավունքը պաշտպանելու համար` համաձայն իրենց ներպետական օրենսդրության և այն միջազգային պայմանագրերի, որոնց մասնակից են Կողմերը: