Հոդված 19
Հոդված 19
Սույն Համաձայնագրով նախատեսված համագործակցության միջոցառումները համակարգելու և իրականացնելու նպատակով կստեղծվի Կրթական և Մշակութային համագործակցության Խառը հանձնաժողով: Սույն հանձնաժողովը կհամակարգվի համապատասխան գրասենյակների կողմից, կազմված կլինի երկու երկրների ներկայացուցիչներից և նիստեր կգումարի Կողմերի միջև դիվանագիտական ուղիներով համաձայնեցված ժամկետներում` հաջորդաբար Հայաստանում և Մեքսիկայում: Համագործակցության Խառը հանձնաժողովը կունենա հետևյալ գործառույթները`
1. գնահատել և սահմանել այն առաջնային ոլորտները, որոնցում հնարավոր կլինի մշակել համագործակցության հատուկ ծրագրեր կրթության, արվեստի, երիտասարդության և սպորտի բնագավառներում, ինչպես նաև` դրանց իրականացման համար համապատասխան միջոցներ,
2. վերլուծել, վերանայել, բարելավել, վերահսկել և գնահատել կրթության, մշակույթի, արվեստի և սպորտի բնագավառների համագործակցության ծրագրերը,
3. վերահսկել սույն Համաձայնագրի պատշաճ իրականացումը, ինչպես նաև համաձայնեցված նախագծերի կատարումը` ձեռնարկելով համապատասխան միջոցներ դրանք սահմանված ժամանակահատվածներում ավարտելու համար,
4. ձեռնարկել քայլեր` սույն Համաձայնագրի շրջանակներում իրականացվող միջոցառումների կատարման ընթացքում առաջացած վարչական և ֆինանսական խնդիրները կարգավորելու համար,
5. կողմերից յուրաքանչյուրին ներկայացնել առնչվող առաջարկներ:
Չնայած սույն հոդվածի առաջին պարբերության դրույթներին` Կողմերից յուրաքանչյուրը ցանկացած ժամանակ կարող է մյուս Կողմին ներկայացնել կրթության, մշակույթի, արվեստի և սպորտի համագործակցության հատուկ նախագծեր Խառը հանձնաժողովի ուսումնասիրման և համապատասխան հավանության համար: