Հոդված 17
Հոդված 17
Սույն Համաձայնագրի իրագործման նպատակով Կողմերը համատեղ կմշակեն երկամյա կամ եռամյա ծրագրեր` ելնելով տվյալ բնագավառի իրենց երկրների առաջնային խնդիրներից և կրթական, մշակութային և սոցիալական զարգացման ռազմավարություններից:
Յուրաքանչյուր ծրագիր պետք է սահմանի նպատակները, համագործակցության ձևերը, ֆինանսական և տեխնիկական ռեսուրսները, աշխատանքային ժամանակացույցը, ինչպես նաև բնագավառները: Նրանք նաև կսահմանեն յուրաքանչյուր կողմի պարտավորությունները, ներառյալ ֆինանսական բնույթի պարտավորությունները:
Յուրաքանչյուր ծրագիր պարբերաբար կգնահատվի 19-րդ հոդվածում նշված համակարգող մարմինների պահանջով: