Հոդված 21
Հոդված 21
Կողմերից յուրաքանչյուրը կստեղծի բարենպաստ պայմաններ` ապահովելու համագործակցության նախագծերում ներգրավված պաշտոնական մասնակիցների մուտքը իր երկիր, կեցությունը և մեկնումը: Այս մասնակիցները ենթակա կլինեն ընդունող երկրի ներգաղթի, հարկային, մաքսային, սանիտարական և ազգային անվտանգության բնագավառում գործող օրենքներին և առանց իրավասու իշխանությունների նախնական թույլտվության չեն կարողանա մասնակցել որևէ միջոցառման, որը չի մտնի իրենց գործառույթների մեջ: