Հոդված 24
Հոդված 24
Սույն Համաձայնագիրը ուժի մեջ կմտնի վերջին ծանուցման ժամկետից 30 (երեսուն) օր անց, որը դիվանագիտական ուղիներով կտեղեկացնի սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման ավարտի մասին:
Սույն Համաձայնագիրը ուժի մեջ կմնա 5 (հինգ) տարվա ընթացքում և ինքնաբերաբար կերկարաձգվի նույն ժամկետով, եթե կողմերից որևէ մեկը սույն Համաձայնագրի գործողության ժամկետը լրանալուց առնվազն 6 (վեց) ամիս առաջ դիվանագիտական ուղիներով մյուս կողմին գրավոր չհայտնի դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ուժի մեջ կմտնեն համաձայն սույն հոդվածի առաջին պարբերությունում ամրագրված ընթացակարգի:
Սույն Համաձայնագրի դադարեցումը չի ազդի իրականացվող ծրագրերի և նախագծերի ավարտի վրա, եթե Կողմերը այլ բան չպայմանավորվեն:
Կատարված է Մեխիկո քաղաքում 2002 թվականի օգոստոսի քսաներկուսին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, իսպաներեն և անգլերեն, ընդ որում բոլոր օրինակները հավասարազոր են: Սույն համաձայնագրի դրույթների մեկնաբանման ժամանակ տարաձայնություն առաջանալու դեպքում կգերակայի անգլերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2003 թվականի նոյեմբերի 19-ից: