Հոդված 1
Հոդված 1
Սույն Համաձայնագրի նպատակն է ընդլայնել և խրախուսել համագործակցությունը կրթության, մշակույթի, արվեստի և սպորտի բնագավառներում երկու երկրների կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների միջև, գիտելիքների փոխանակմանը նպաստող միջոցառումների իրականացման միջոցով, ելնելով այն միջազգային կոնվենցիաներից, որոնց միացել են Կողմերը, և այլ միջազգային համաձայնագրերում և երկու երկրների ներպետական օրենսդրություններում ամրագրված իրավունքների և պարտավորությունների պահպանման միջոցով: