Հոդված 18
Հոդված 18
Ելնելով սույն Համաձայնագրի նպատակներից` Կողմերի միջև կրթական և մշակութային համագործակցությունը կարող է իրագործվել հետևյալ ուղղություններով`
1. հետազոտական ծրագրերի համատեղ և համակարգված իրականացում,
2. անմիջական համագործակցության համաձայնագրերի կիրառում բոլոր մակարդակի ուսումնական հաստատությունների միջև,
3. ուսումնական դասընթացների կազմակերպում մարդկային ռեսուրսների համար,
4. կոնգրեսների, սեմինարների, գիտաժողովների և այլ ակադեմիական միջոցառումների կազմակերպում, որոնց կմասնակցեն երկու երկրների փորձագետները,
5. երկու երկրների դպրոցներում, համալսարաններում, ուսումնական և մշակութային հաստատություններում ստեղծել պրոֆեսորական և ընթերակայական անձնակազմ,
6. փորձագետների, պրոֆեսորների, հետազոտողների և դասախոսների փոխանակում,
7. Կողմերից յուրաքանչյուրի հնարավորությունների սահմաններում` կրթաթոշակների և կոչումների շնորհում` հնարավորություն տալով իրենց քաղաքացիներին շարունակելու ասպիրանտական, մասնագիտական կամ հետազոտական ուսումը իրենց բարձրագույն ուսումնական հաստատություններում` Կողմերի փոխադարձ համաձայնությամբ նախապես հաստատված ոլորտներում,
8. ասպիրանտների ուղարկում և ընդունում` մասնագիտական և հետազոտական ուսման նպատակով,
9. գրողների, ստեղծագործողների, դերասանների, մենակատարների և գեղարվեստական խմբերի, ինչպես նաև արվեստագետների ուղարկում և ընդունում` արվեստի ուսուցման բնագավառում փորձի փոխանակման նպատակով,
10. իրենց երկրներում կազմակերպվող մշակութային միջոցառումների, միջազգային փառատոնների, ինչպես նաև գրքի տոնավաճառների և գրական հանդիպումների մասնակցություն,
11. յուրաքանչյուր Կողմի մշակութային և գեղարվեստի ներկայացուցիչների ցուցահանդեսների կազմակերպում և ներկայացում մյուս Կողմի երկրում,
12. յուրաքանչյուր երկրի գրական ստեղծագործությունների թարգմանում և համատեղ հրատարակում,
13. հատուկ ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ուսումնական նյութերի ապահովում, առաքում և ընդունում,
14. ուսումնական և մշակութային օգտագործման համար նախատեսված տեսաժապավեններով և ձայներիզներով, ինչպես նաև ռադիոծրագրերով և հեռուստածրագրերով ապահովում, դրանց առաքում և ընդունում,
15. յուրաքանչյուր երկրում կազմակերպվող կինոփառատոններին մասնակցելու նպատակով` ֆիլմերի և նմանատիպ նյութերի ապահովում, առաքում և ընդունում,
16. ուսումնական նպատակների համար նախատեսված սպորտային նյութերով ապահովում, դրանց առաքում և ընդունում,
17. կրթական, մշակութային և արվեստի բնագավառներին վերաբերող տեղեկատվական, բիբլիոգրաֆիկ և վավերագրական նյութերի ապահովում, առաքում և ընդունում,
18. երրորդ երկրներում կրթական և մշակութային համատեղ միջոցառումների իրականացում, և
19. երկու Կողմերի համաձայնությամբ` ցանկացած այլ գործունեության ծավալում: