Հոդված 3
Հոդված 3
Կողմերը կհամագործակցեն բարձրագույն կրթության ոլորտներում երկու երկրների համակարգերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման միջոցով և կխրախուսեն իրենց համալսարանների և այլ բարձրագույն ուսումնական, մշակութային և հետազոտական հաստատությունների միջև անմիջական հարաբերությունների հաստատումն ու պահպանումը` գործնական համաձայնագրերի, համագործակցության ծրագրերի իրականացում, համատեղ նախագծերում մասնակցություն և փորձագետների փոխանակում ապահովելու նպատակով: